Լևոն Շիրինյան. Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կօգնի ձևավորել բազմաբևեռ քաղաքական համակարգ![]() 6 փետրվարի 2012 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին անհարժեշտ է բազմաբևեռ քաղաքական համակարգ, որը կհանգեցնի ուժերի հավասարակշռմանը ու պարլամենտարիզմի ուղիով առաջ շարժվելուն: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Ընդ որում, նա նկատել է, որ Հայաստանին պետք չէ երկբևեռ համակարգ, ինչպես անգլոսաքսոնական երկրներում, քանի որ դա կարող է հանգեցնել գործարքի: Նրա կարծիքով, բազմաբևեռ քաղաքական համակարգի ստեղծմանը կնպաստի նաև քաղաքականություն Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Շիրինյանը նաև կարևորություն է տվել երկրում նոր քաղաքական, տնտեսական և գաղափարական էլիտայի ստեղծման խնդրին: Ընդ որում, նա ընդգծել է, որ էլիտան պետք է ձևավորվի ազատ և արդար ընտրությունների հիման վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |