Քոքոբելյանը «Ազատ դեմոկրատների» ստեղծումը բացատրել է ՀԱԿ նահանջով ազատական դիրքերից![]() 6 փետրվարի 2012 - 16:07 AMT PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը պայմանավորված էր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նահանջով ազատական դիրքերից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: «ՀԱԿ-ն այժմ ազատական ուժ չէ»,-ասել է նա: Ըստ նրա, ՀԱԿ-ը ներկայացնում է քաղաքական ուժերի լայն սպեկտր, սակայն այժմ ավելի շատ դրսևորում է իրեն որպես սոցիալ-ժողովրդավարական ուժ: Այդ կապակցությամբ նա նշել է, որ կոնկրետ հարցերի շուրջ հնարավոր է համագործակցությունը կամ նույնիսկ դաշինքը գաղափարապես տարբեր քաղաքական ուժերի միջև, սակայն երկրի ապագայի սեփական տեսլականը զարգացնելու համար հարկավոր է գաղափարական մոտեցումների ընդհանրություն: Քոքոբելյանը նշել է նաև, որ Հայաստանում 1991թ. ի վեր շատ է խոսվել ազատական արժեքների մասին, ազատ մրցակցության, անկախ դատական համակարգի մասին, սակայն իրականաում ոչինչ չի արվել: Նա նշել է, որ իրենց կուսակցության հիմնական խնդիրն է լինելու ազատականության գաղափարների պաշտպանությունն ու զարգացումը Հայաստանում: «Ազատ դեմոկրատների» ստեղծման օգտին բավականին օրիգինալ էր Քոքոբելյանի այն փաստարկը, որ «կուսակցությունների քանակը Հայաստանում շատ ավելին է, քան պետք է լինի նորմալ քաղաքական համակարգի դեպքում»: Ըստ նրա, հենց երկրում նորմալ քաղաքական համակարգի ստեղծման համար է պայքարելու նոր կուսակցությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |