«Օդնոկլասնիկի»-ն վճարային ծառայություն կգործարկի![]() 6 փետրվարի 2012 - 16:28 AMT PanARMENIAN.Net - «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն ու «Ալֆա-Բանկը» գործարկում են համատեղ վճարային ծառայություն, որը ռեսուրսի օգտատերերին թույլ կտա սոցցանցի միջոցով կատարել բազմազան վճարումներ` բջջային կապի, ինտերնետի համար և այլն: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այդ ծառայությունը կներմուծվի ռուսաստանյան օգտատերերի համար: Մոտ ժամանակներս ծրագրվում է գործարկել նաև կոմունալ ծառայությունների վճարային համակարգ: Վճարելու համար կարելի է օգտագործել ռուսական բանկի թողարկած Visa և MasterCard բանկային քարտերը: «Օդնոկլասնիկի»-ն Ռուսաստանում ամենատարածված սոցիալական ցանցերից մեկն է: LiveInternet-ի տվյալների համաձայն, ռեսուրսի օգտատերերի թիվը հասնում է 26 միլիոնի, Հայաստանում այդ ցանցից օգտվում է 640 000 մարդ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |