Արմեն Երիցյան. ԱԻՆ ոլորտում դեռ շատ անելիքներ կան

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2011 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար ԱրմենԵրիցյանը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության, Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության»,Հիդրոմետի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» և «Հատուկ լեռնափրկարար ծառայության» ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով`նշելով, որ շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներին՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքի համար և բարձր է գնահատել աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ձեռքբերումները` նշելով, որ Երևանի քաղաքապետարանը կշարունակի գործունաջակցություն ցուցաբերել ոլորտին առնչվող աշխատանքներում:

«Տարեցտարի մեր համագործակցությունն ավելի է ընդլայնվում և ամրապնդվում: 2012 թվականի մեր անելիքնեը շատ են և վստահ եմ, որ սերտ համագործակցության շնորհիվ ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել առավել արագ և օպերատիվ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ամփոփելով և գնահատելով կատարված աշխատանքները` արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ ոլորտում դեռ շատ անելիքներ կան ծառայությունների որակը բարելավելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ և շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին աջակցության համար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ 2011 թվականի գործունեության ընթացքում ձեռքբերված բարձ ցուցանիշների, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում դրսևորած կարևորագույն առաջադրանքների կատարման համար խրախուսվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---