ԵՊՀ-ն տարածաշրջանի բուհերի մեջ առաջատարն է

ԵՊՀ-ն տարածաշրջանի բուհերի մեջ առաջատարն է

PanARMENIAN.Net - Այս տարվա փետրվարին հրապարակվել են աշխարհի համալսարանների վեբոմետրիքս դասակարգման`«Webometrics Ranking of World Universities», արդյունքները, որոնց համաձայն` Երևանի պետական համալսարանն իր ցուցանիշներով նախկին 2856-րդ տեղից բարձրացել է 1880-րդ հորիզոնական: Ռեյտինգավորվել են աշխարհի շուրջ 20.000 համալսարաններ, որոնցից շուրջ 5000-ը եվրոպական են, 7000-ը` ամերիկյան, 6000-ը` ասիական և այլն:

Երևանի պետական համալսարանը ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանի բուհերի մեջ առաջատարն է: Նշենք, որ Վրաստանի առաջատար բուհը` Թբիլիսիի պետական համալսարանը, հայտնվել է աղյուսակի 2464-րդ հորիզոնականում, Ադրբեջանի` ամենաբարձր վարկանիշ ունեցող Խազար համալսարանը (Khazar University) զբաղեցնում է 6233-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը 8833-րդն է:

«Webometrics»-ն աշխարհի ճանաչված բուհեր ռեյտինգավորող կազմակերպություններից մեկն է: Դասակարգման աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում հիմնական 4 չափանիշներ` պաշտոնական կայքի էջերի քանակը որոնման Google.com, Yahoo.com, Live.com (msn), Exalenq.com կայքերում, այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակը, կայքում առկա փաստաթղթերի քանակն ու գիտական աշխատանքների հղման ինդեքսը: «Webometrics»-ն իր ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է տարին երկու անգամ` տարվա սկզբին և կեսին:

Դեռևս 2010 թվականին ԵՊՀ-ն «Webometrics»-ի աղյուսակում զբաղեցնում էր 4392-րդ տեղը, 2011 թվականի սկզբին 4651-րդն էր, 2011 թվականի ամռանը ցուցանիշը հասել էր 2856-ի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---