Բաղիշը չի հանդարտվում. Այժմ նա խնդրում է Բեռլինին լուծել Ֆրանսիայի և Թուրքիայի միջև պատմական վեճը

Բաղիշը չի հանդարտվում. Այժմ նա խնդրում է Բեռլինին լուծել Ֆրանսիայի և Թուրքիայի միջև պատմական վեճը

PanARMENIAN.Net - ԵՄ հետ հարաբերությունների հարցերով թուրք նախարար Էգմեն Բաղիշը կոչ է արել Գերմանիային լուծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև պատմական վեճը: Այդ մասին նա հայտարարել է Welt-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, գերմանական արխիվներում պետք է պահպանված լինեն տեղեկություններ 1915թ դեպքերի վերաբերյալ, «որոնք այժմ այսքամ վեճերի պատճառ են դառնում»: Քաղաքական գործիչը կոչ է արել Բեռլինին իր արխիվները բացել պատմաբանների համար:

Շվեյցարիայում հետաքննություն են սկսել հենց Բաղիշի գործով: Գործը բացվել է համաձայն Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածի, ըստ որի նա մեղադրվում է ռասիստական արտահայտությունների մեջ: Մասնավորապես Դավոսի տնտեսական համաժողովում, նա իրեն թույլ է տվել նկատել, որ Հայոց ցեղասպանություն «չի եղել»:

Ցյուրիխյան շրջանի գլխավոր դատավոր Կրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը հայտարարել է, որ գործը մինչև վերջ հետաքննելու է:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: : Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Նախօրեին գերմանացի փորձագետները կանցլեր Անգելա Մերկելի հովանավորած կայքում տեղադրել են առաջարկ, որի համաձայն Գերմանիան պետք է հետևի Ֆրանսիայի և Շվեյցարիայի օրինակին և ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---