Ռուս ավիաշինարարները մտադիր են մեկ տարում վաճառել 100 Sukhoi Superjet ինքնաթիռ

Ռուս ավիաշինարարները մտադիր են մեկ տարում վաճառել 100 Sukhoi Superjet ինքնաթիռ

PanARMENIAN.Net - 2012-ին «Միավորված ավիաշինարարական կորպորացիան» պլանավորում է պայմանագրեր կնքել Sukhoi Superjet 100 50-100 ինքնաթիռների և մի քանի տասնյակ ԱՆ-148-ի վաճառքի մասին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Միխայիլ Պողոսյանը:

Նա հավելել է, որ 2013-ից կորպորացիան նախատեսում է շուկա հանել Superjet-ի երկու նոր մոդիֆիկացիաներ:

Պողոսյանի խոսքով, 2012-ին կորպորացիան պլանավորում է որոշել, թե արժի արդյոք Superjet ինքնաթիռներն ավելի տարողունակ դարձնել: Մասնավորապես, պաշտոնյաները դիտարկում են 110-115 և 125-130 տեղ ունեցող ինքնաթիռների տարբերակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---