Գրիգորի Այվազյան. Մենք պետք է Բաքվի հետ հավասարը հավասրաի պես խոսենք![]() 8 փետրվարի 2012 - 16:39 AMT PanARMENIAN.Net - «Մենք Ադրբեջանից պահանջում ենք, որ հարգի մեր օրինական իրավունքները, փոխհատուցի բարոյական և ֆիզիկական կորուստները»,-հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսին: Մեկնաբանելով ադրբեջանական կողմի` Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի վերաբնակների հնարավոր բնակեցման մասին գաղափարը, Այվազյանը դժգոհությամբ ընդգծել է. «Ադրբեջանցին չպետք է ոտք դնի Ղարաբաղի սուրբ հողին»: Ինչպես ընդգծել է Ասամբլեայի նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Մուսկոկայում արված հայտարարությունը հստակորեն ամրագրում է նախկին բնակավայր վերադառնալու բոլոր փախստականների իրավունքը: «Եթե ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան, ապա մենք ևս պետք է վերադառնանք Ադրբեջան»,-մանրամասնել է Այվազյանը: Նա հավելել է, որ առայժմ չի կարող հայտնել հայ փախստականների հստակ թիվը, որոնք ցանկանում են վերադառնալ Ադրբեջան, սակայն ասել է, որ նրանք շատ են: 2010թ հունսի 26-ին, կանադական Մուսկոկա քաղաքում Մեծ ութնայկի գագաթնաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |