Թողարկվել է Google+ սոցցանցի բջջային Android ծրագրի նոր թարմացումը![]() 9 փետրվարի 2012 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Google-ը թողարկել է իր Google+ սոցիալական ցանցի նոր թարմացումը Android բջջային օպերացիոն համակարգի համար։ Այս մասին հաղորդում է Intomobile-ը։ Նոր տարբերակը պարունակում է մի շարք փոփոխություններ, բարելավումներ, նոր ֆունկցիաներ։ Օրինակ՝ օգտագործողներն արդեն կարող են տեսնել շրջանակների (Circles) ամենաթեժ քննարկվող թեմաները, նաև թե, ով է դիտել մեկնաբանությունները և +1-երը։ Ծրագրում ավելացել է նաև նկարների հոսքը դիտելու հնարավորություն։ Սակայն այս բոլոր թարմացումներն առայժմ հասանելի են միայն Android սմարթֆոնների համար և ոչ Android պլանշետների։ Google-ը հիմնեց իր սոցիալական ցանը 2011-ին հունիսին։ Այդ ժամանակից սկսած G+-ում անընդհատ նոր թարմացումներ են կատարվում՝ ավելանում ֆունկցիաներ, կոճակներ, նոր հնարավորություններ։ Վերջերս իր որոնողական համակարգում Google-ն ավելացրեց նաև G+-ի որոնման արդյունքներ, ինչը էլ ավելի է նպաստում կայքի առաջխաղացմանը։ G+-ի հիմնական մրցակիցը աշխարհի ամենամեծ Facebook սոցիալական ցանցն է 800 միլիոն օգտագործողով ողջ աշխարհում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |