Արմեն Ալավերդյանը նշանակվել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ![]() 9 փետրվարի 2012 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Արմեն Ալավերդյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 9-ին, Մարտունու շրջանի Երանոս գյուղում: 1976 թ. ավարտել է Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը, 1986 թ.` Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան, 1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով Մինչև 1990 թ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնում` որպես ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ: 1990-1991 թթ. աշխատել է ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, 1991-1992 թթ. եղել է ԿԱ հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ: 1992-1994 թթ. զբաղեցրել է Մեթոդաբանության վարչության պետի տեղակալի, ապա վարչության պետի պաշտոնը, 1995-1999 թթ.` ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնը: 1999-2000 թթ. եղել է ՀՀ պետական եկամուտների փոխնախարար, 2000-2008 թթ.` ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ: 2008-2012 թթ. զբաղեցրել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: 2012 թ. փետրվարի 9-ից նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական է, 20-ից ավելի գրքերի և գիտական հոդվածների հեղինակ: Պաշտոնավարման ժամանակահատվածում որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ ՀՀ ԱԺ ներկայացրել է մի քանի տասնյակ օրենքներ: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» ՀՀ շքանշանով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |