«Արմավիա» ավիաընկերությունը հուսով է, որ ոչ թռիչքային եղանակը երեկոյան կպարզվի

«Արմավիա» ավիաընկերությունը հուսով է, որ ոչ թռիչքային եղանակը երեկոյան կպարզվի

PanARMENIAN.Net - Ձյան առատ տեղումների ու վատ տեսանելիության պատճառով «Արմենիա միջազգային օդանավակայաններ» («Զվարթնոց») ՓԲԸ-ում շարունակվում է չվերթների հետաձգումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունից, ոչ թռիչքային եղանակի պատճառով հետաձգվել են մի քանի չվերթներ դեպի Մոսկվա, Դուբայ, Աթենք և Նովոսիբիրսկ: Միևնույն ժամանակ մամլո ծառայությունում հույս են հայտնել, որ գոնե երեկոյան չվերթը դեպի Դուբայ կհաջողվի իրականացնել: Հայաստանի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, ձյան առատ տեղումները կդադարեն միայն գիշերը, սպասվում է, որ ջերմաստիճանը կիջնի 7-8 աստիճանով:

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին էր հաղորդել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, այս պահի դրությամբ արդեն իսկ հետաձգվել են 9 թռիչք ու 5 վայրէջք: Այսօր կարող են հետաձգվել ևս 5 թռիչք և 7 վայրէջք: Բոլոր ժամանող չվերթների օդաչուներին զգուշացրել են, որ օդանավակայանը այս պահին չի կարող ինքաթիռ ընդունել: Թռիչքներն ու վայրէջքերը «Զվարթնոց» օդանավակայանում կվերսկսվեն ձյան դադարելուց 40 րոպե անց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---