13  13.02.12 - Տեառնընդառաջը Էջմիածնում և Երևանում

Այսօր Երևանի բոլոր թաղամասերում նշել են Տյառնընդառաջը

Այսօր Երևանի բոլոր թաղամասերում նշել են Տյառնընդառաջը

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը, որի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում տոնական միջոցառումներ են կազմակերպվել:

Մասնավորապես Նորք -Մարաշ վարչական շրջանում Տեառնընդառաջը, ավանդույթի համաձայն, նշվել է մեծ հանդիսավորությամբ: Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցում նախ կատարվել է նորապսակների օրհնության կարգ: Նորապսակ զույգերից 50 –ը հենց Նորք –Մարաշի բնակիչներ են: Նորապսակներին վարչական շրջանի աշխատակազմի կողմից հանձնվել են նաև նվերներ, այնուհետ ներկաների ուրախ տրամադրությունը տեղափոխվել է տոնական սեղանների շուրջ: Միջոցառումն ամբողջացրել են երգիչ-երգչուհիների հայկական ժողովրդական ու էստրադային կատարումները: Ի դեպ, նախորդ տարվա Տեառնընդառաջի տոնից մինչ օրս եկեղեցում պսակադրության 165 արարողություն է կատարվել:

Տյառնընդառաջին ընդառաջ Դավթաշեն վարչական շրջանի բնակիչները տոնական միջոցառման էին հավաքվել Սրբոց Նահատակաց եկեղեցում։ Վարչական շրջանի 30 նորապսակներ վարչական շրջանի ղեկավարից որպես նվեր Աստվածաշունչ են ստացել: Այնուհետև տոնական խարույկը մարդկանց տրամադրութունը ջերմացրել է նորապսակների ավանդական ցատկով:

Ավան վարչական շրջանում էլ Տյառնընդառաջի տոնակատարությունն ազդարարվել է Սուրբ Աստվածածին եկեղեցում`երեկոյան ժամերգությամբ ու շարունակվել օրհնված խարույկի շուրջ: Վարչական շրջանի ղեկավարության հատուկ հրավերով տոնին մասնակցել են տարբեր տարիներին այս օրը պսակադրված 30 ավանցի զույգեր: Եկեղեցու բակում, Ավանի մշակույթի տան սաների մասնակացությամբ, հնչել է ազգագրական երգ ու պար: Հավաքվածներին մատուցվել են նաև անկնկալներ` տարոսիկների տեսքով, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---