«Ազգ». Ո՞ւմ համար էին մաքրվում Երևանի փողոցները

«Ազգ». Ո՞ւմ համար էին մաքրվում Երևանի փողոցները

PanARMENIAN.Net - Վերջին օրեր աննախադեպ ձյունը ինչ-որ առումով փորձություն եղավ Երևանի քաղաքային իշխանությունների համար:

«Ազգ» օրաթերթը բնական է համարում, որ իրավիճակը տարբերվում էր սովորականից: Նման առատությամբ և անընդհատությամբ տեղումների պարագայում իսկապես շատ դժվար է իրականացնել օպերատիվ աշխատանքներ:

Սակայն ձյան մաքրման առումով, նկատի ունենալով եղած ռեսուրսներն ու տեխնիկական հնարավորությունները, թերևս արվեց ինչ հնարավոր էր: Գլխավոր փողոցների երթևեկելի մասերը հիմնականում մաքրվեցին` տրանսպորտի երթևեկության համար գոնե բավարար պայմաններ ստեղծվեցին: Սակայն ո՞ւմ էր դա պետք, եթե ձյան օրերին hասարակական տրանսպորտի վիճակը Երևանում, կարելի է ասել, կաթվածահար Էր: Նույն քաղաքապետարանի կողմից բացարձակապես ոչինչ չարվեց այդ օրերին երևանցիներին տրանսպորտային սպասարկումը բավարար վիճակում պահելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---