Դերծովակալ Մարկ Մոնտգոմերին ու Սեյրան Օհանյանը քննարկել են համագործակցության մասին մի շարք հարցեր![]() 15 փետրվարի 2012 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և ՀՀ պաշտպանության նախարության միջև իրականացվող համագործակցության մակարդակը: Դերծովակալ Մարկ Մոնտգոմերին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Կոսովոյի և Աֆղանստանի առաքելությունների ընթացքում ցուցաբերված և ցուցաբերվող աջակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ վարժանքների կազմակերպմանը, ռազմակրթական ծրագրերին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այցի ընթացքում կայացել է նաև դերծովակալ Մ.Մոնտգոմերիի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս.Գալստյանի հետ: Քննարկվել են հայ խաղաղապահների միջազգային առաքելություններին մասնակցությանն առնչվող հարցեր: Դերծովակալ Մ.Մոնտգոմերին այցելել է նաև ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |