ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախատեսում է մոտ ապագայում պաշտոնական այցով մեկնել Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Թբիլիսիի «Georgian Times» թերթին հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեւը: Նրա խոսքերով, սպասվում է նաեւ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իրակլի Մենաղարիշվիլիի այցը Հայաստան:
 Ուշագրավ
---