Խոսրով Հարությունյան. Անցումը համամասնական ընտրակարգի հղի է քաղաքական կաշառակերության աճով![]() 16 փետրվարի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Անցումը 100-տոկոսացնոց համամասնական ընտրակարգին Հայաստանի ներկա պայմաններում հղի է քաղաքական կաշառակերության աճով՝ «անկանխատեսելի հետևանքներով»: Այդ մասին Երևանում լրագրողներն է հայտարարել է Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը: «Գործնականում մենք դեպքեր են տեսնում, երբ կուսակցությունները ոչ միայն փող են տալիս, այլ նաև վերցնում են»,-ասել է նա: Հարությունյանը նշել է, որ խախտումներն ու ընտրողներին կաշառելը կիրառում են ոչ միայն մեծամասնականով ընտրվող պատգամավորները: Ինչ վերաբերում է նախօրեին խորհրդարանում կայացած լսումներին 100-տոկոսացնոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ, ապա ըստ Հարությունյանի, դրանք շատ տեղին էին ու արդյունավետ՝ «նրանց համար, ով ցանկանում է լսել»: Նա հավելել է, որ «դրանք խորհրդարանական դասական լսումներ էին և շատ ողջունելի»: «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ հորդորել են անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Նախաձեռնությունը ստացել է ՀԱԿ ու մի շարք ընդդիմադիր ուժերի աջակցությունը: Հունվարի 26-ին կոալիցիոն ԲՀԿ-ն ընդդիմադիր ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների հետ դիմեց ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |