Դավիթ Գասպարյան. Մենք պետք է մասնակցենք մեր բակերի մաքրման աշխատանքներին

Դավիթ Գասպարյան. Մենք պետք է մասնակցենք մեր  բակերի մաքրման աշխատանքներին

PanARMENIAN.Net - «Մենք պետք է մասնակցենք մեր բակերի մաքրման աշխատանքներին, բայց այդ հարցում մեզ պետք է աջակցեն նաև համատիրությունները» ,- խոսելով ձյունամաքրման աշխատանքների մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը։

Ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանում կատարվողը յուրաքանչյուրիս գործն է. «Ես եղել եմ աշխարհի 24 քաղաքներում և տեսել եմ , որ յուրաքանչյուրn անում է իր բակի, իր խանութի առաջ իր գործը, իրենք չեն մտածում , որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը պետք է դա անի, մենք միշտ մեղքի բաժինը մեզնից դուրս ենք փնտրում»:

Բանախոսները մտահոգված էին նաև Մաշտոցի պուրակի խնդրով. «Պետք է պայքարել, թույլ չտալ, որ մեր զբոսանքի վայրը առևտի վայր դարձնեն, դրա համար նախատեսված տեղեր կան»,- ասաց Դավիթ Գասպարյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---