Orange-ի գլխավոր խանութը դարձել է մատչելի անվասայլակներով տեղաշարժվողների համար

Orange-ի գլխավոր խանութը դարձել է մատչելի անվասայլակներով տեղաշարժվողների համար

PanARMENIAN.Net - Այսօրվանից Orange-ի գլխավոր խանութի անձնակազմն իր տրամադրության տակ ունի հատուկ նորարար սարք, որի օգնությամբ հնարավոր է անվասայլակներով տեղաշարժվող հաճախորդներին աջակցել մուտք գործել խանութի տարածք: Այս մասին հաղորդում են ընկերության մամլո ծառայությունից:

Այսօր ընկերության ղեկավարները «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի աջակցությամբ փորձարկել են հատուկ սարքը: Այն նպատակ ունի հասանելի դարձնել Orange-ի այն սպասարկման կենտրոնները, որոնք աստիճանների պատճառով հասանելի չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, և որտեղ թեքահարթակի կառուցումն անհնարին է:

Աստիճանները բարձրանալիս կամ իջնելիս հաշմանդամային սայլակը դրվում է սարքի վրա, որով այն ապահով տեղաշարժվում է աստիճանների վրայով:

«Մենք ունենք 75 խանութ Հայաստանի ամբողջ տարածքում, և աստիճաններ ունեն դրանց մեծ մասը: Այն խանութները, որտեղ հնարավոր էր, մենք կառուցել ենք թեքահարթակներ: Մինչև տարեվերջ մեր խանութների 70%-ում չի լինի հասանելիության խնդիր», -նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութը դեռևս միակն է, որն ունի այս սարքը, սակայն որոշ ժամանակ անց ընկերությունը նպատակ ունի այդ սարքով զինել նաև այլ խանութները, ինչպես նաև որոշ դեպքերում գտնել այլ լուծումներ, ինչպես օրինակ շարժական թեքահարթակները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---