Հայաստանում կարող է 48 նոր գրախանութ բացվել

Հայաստանում կարող է 48 նոր գրախանութ բացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փոքր ու մեծ քաղաներում նախատեսվում է հիմնել 48 նոր գրախանութ, մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով ՀՀ մարզերն ամենից շատ գրախանութների կարիք ունեն, և գրախանութների առկայության դեպքում բնակիչները ստիպված չեն լինի մի քանի հարյուր կիլոմետր անցնել, որպեսզի գիրք գնեն:

Մարտիրոսյանի խոսքով նրանց ֆինանսապես աջակցելու է «Սագա» ընկերությունը, և աջակցելու է ՀՀ մշակույթի նախարարությունը: Բանախոսի խոսքով նրանք սպասում են իշխանությունների դրական պատասխանին, որից անմիջապես հետո կսկսեն իրագործել իրենց ծրագիրը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---