Նիդերլանդների արքայազնը վերակենդանացման բաժնում է

Նիդերլանդների արքայազնը վերակենդանացման բաժնում է

PanARMENIAN.Net - Նիդերլանդների արքայազն Յոհան Ֆրիզոն կրիտիկական վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում, այն բանից հետո, երբ դուրս է բերվել ձնահյուսի տակից Ավստրիայի արևմուտքում գտնվող Լեհ հանգստավայրում:

Ըստ իշխանությունների, 43-ամյա արքայազնը առնվազն 15 րոպե մնացել է ձնահյուսի տակ:

Արքայազնին վերակենդանացրել են տեղում, հետո տեղափոխել են Ինսբրուկի հիվանդանոց, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, նրա վիճակը գնահատում են որպես կայուն, սակայն սպառնալիքը կյանքին պահպանվում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---