Չինաստանի փոխնախարարը կժամանի Դամասկոս

Չինաստանի փոխնախարարը կժամանի Դամասկոս

PanARMENIAN.Net - Չինաստանի ԱԳ փոխնախարար Չժայ Ցզյունը, որը նաև կառավարության հատուկ դեսպանորդն է, ժամանել է Դամասկոս, որտեղ սպասվում է նրա հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով Սինհուա գործակալությանը: Օդանավակայանում Չժայ Ցզյունը հայտարարել է, որ այցի շրջանակներում մտադիր է հանդիպել Սիրիայի ղեկավարության ու տարբեր խմբավորումների ղեկավարների հետ:

Սիրիայի ԱԳ փոխնախարար Ահմադ Արնուսը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Ասադը ու ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմը կհանդիպեն շաբաթ օրը Չժայ Ցզյունի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---