Հայ հաքերները գրոհել են ավելի քան 20 ադրբեջանական կայքեր20 փետրվարի 2012 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր հայ հաքերները խոշոր հարձակում են կատարել ադրբեջանական 20-ից ավելի կայքերին ուղղված։ Դրանց թվում են ադրբեջանական հեռուստատեսության կայքը, Եվրատեսիլ մրցույթի հաղոթի կայքը և այլն։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց տեղեկատավական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հայ հաքերների այս հարձակումը նվիրված էր Գուրգեն Մարգարյանի սպանության 8-րդ տարելիցին։ Հարձակման ենթարկված կայքերում պատկերված է Գուրգեն Մարգարյանի նկարը և հաղորդագրություն՝ «8 տարի առաջ, միշտ կհիշենք»։ Հաղորդագրությունը թողնված է Armenian Cyber Army խմբավորման անունից։ Ըստ Սամվել Մարտիրոսյանի, սա վերջին տարիներին հայկական կողմից ամենամեծ հարձակումն է քանակի տեսանկյունից։ Ըստ նրա փոխադարձ կիբերհանցագործությունները լավ բան չեն. «Սովորաբար հայկական կողմը հազվադեպ է հարձակումներ կատարում։ Ընդհանրապես hacking-ը լավ բան չի, ես բացասական եմ վերաբերվում։ Օրինակ, ադրբեջանցիները անընդհատ գրոհում են։ Նրանց համար կարևոր չի ինչ կայք է, միայն թե հայկական լինի։ Հարձակում կատարելը, սկզբունքորեն լավ չի, սակայն հայերի կողմից հարձակումը ինչ որ տեղ հոգեբանական խնդիր է լուծում։ Միջին հայ մարդը, որ անընդհատ տեսնում է, որ ադրբեջանցիներն են գրոհում, իր մոտ տպավորություն կստեղծվի, որ հայերը տանուլ են տալիս»։ 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |