Եթե քաղաքապետարանը չպատասխանի Մաշտոցի այգու վերաբերյալ հարցմանը, ԻԱԿ-ը կդիմի դատարան

Եթե քաղաքապետարանը չպատասխանի Մաշտոցի այգու վերաբերյալ հարցմանը, ԻԱԿ-ը կդիմի դատարան

PanARMENIAN.Net - Այսօր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պաշտոնապես դիմել է քաղաքապետին՝ Մաշտոցի այգու խնդրի վերաբերյալ պաշտոնական պատասխան ստանալու հարցումով։

Հարցումը բաղկացած է հետևյալ 7 կետերից. «1. Մինչ հողահատկացումը ի՞նչ կարգավիճակ է ունեցել Երևան քաղաքի Մաշտոցի այգու տարածքը, և արդյոք փոխվե՞լ է տարածքի կարգավիճակը հողահատկացումից հետո: 2. Ե՞րբ են կատարվել հողահատկացումները, որքա՞ն մակերեսով, ի՞նչ նպատակով և որքա՞ն ժամկետով: 3. Ու՞մ կամ ո՞ր կազմակերպությանն (կազմակերպություններին) են կատարվել հողահատկացումները: 4. Ե՞րբ է տրվել վերոնշյալ տարածքում շինարարության թույլտվությունը և ի՞նչ հիմքով: 5. Խնդրում ենք տրամադրել հողահատկացման, շինարարական թույլտվության և ճարտարապետահատակագծային առաջադրանքի պատճենները: 6. Արդյոք իրականացվե՞լ է հասարակության ծանուցում և քննարկում տվյալ հանրային տարածքը առևտրային գոտու վերածելու վերաբերյալ: Եթե այո, ապա` ե՞րբ և ու՞մ մասնակցությամբ: 7. Խնդրում ենք հայտնել, թե նման շինարարության թույլտվություն տրամադրելիս, հաշվի առնվե՞լ է «Քաղաքաշինություն. հատակագծում և կառուցապատում քաղաքային և գյուղական բնակավայրերի» ՍՆԻՊ 2.07.01-89 -ի 4.12 կետի 4-րդ աղյուսակի կանոնը (քաղաքաշինական նորմը), ըստ որի շինության արտաքին պատը ծառի բնից պետք է հեռու լինի 5 մետր»:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ոչ լիարժեք կամ ուշացած պատասխան կամ ապօրինի մերժում ստանալու դեպքում սովորաբար ԻԱԿ-ը դատական հայց է ներկայացնոմ տվյալ մարմնի դեմ. «Եթե մեզ չպատասխանեն, դիմելու ենք դատարան: Քաղաքապետարանը դեռևս 5 օր ունի մեր հարցերին պատասխանելու համար»:

8  20.02.12 - Մաշտոցի պողոտայի հարակից այգում կրպակների շինարարության դեմ պայքարող ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---