Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով 2012թ հունվարին տեղափոխվել է 1.8 հազար ուղևոր

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով 2012թ հունվարին տեղափոխվել է 1.8 հազար ուղևոր

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով աճել են 12,5%: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ հունվարի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 1,8 հազ. ուղևոր՝ 2011 թվականիհունվարին տեղափոխված 1,6 հազ.ուղևորի դիմաց:

«Ընդհանուր առմամբ,2012 թվականի հունվարին ՀԿԵ ՓԲԸ ծառայություններից օգտվել է 33,6 հազ. ուղևոր»,-ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---