Եվրոն որպես դրամական միավոր կապրի, կարծում են Հայաստանում

Եվրոն որպես դրամական միավոր կապրի, կարծում են Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը հավատում է, որ եվրագոտու միասնական արժույթը՝ եվրոն, ապրելու է: «Շատ բարդ է հիմա կանխատեսել եվրոյի ճակատագիրը, կարծում եմ, որ եվրոն մնալու է»,- փետրվարի 21-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:

Սակայն, նրա կարծիքով, այդ արժույթն արդեն չի լինի այնքան ուժեղ, որքան հիմա:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, փետրվարի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 388,99 դրամ, իսկ եվրոյի փոխարժեքը կազմել է 514,21 դրամ՝ ավելանալով 2,06 կետով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---