«Հրապարակ». Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետը կադրային ռեզերվում է

«Հրապարակ». Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետը կադրային ռեզերվում է

PanARMENIAN.Net - Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանը շարունակում է մնալ կադրային ռեզերվում: Երեկ թերթիթղթակցի հետ զրույցում նա ասել է, թե դեռ չի աշխատում: Թղթակցի հարցին, թե այս ընթացքում առաջարկներ չեն եղել, նա պատասխանել է. «Դեռ ոչ, երևի դեռ ժամանակը չէ»: Դիտարկմանը, թե ինչպես է որոշվում ժամանակը, ասել է. «Կադրերի ռեզերվում եմ, սպասում եմ, դեռ առաջարկ չի եղել»: «Հրապարակը» հիշեցնում է, որ մեկ ամիս առաջ Նորայր Մուրադխանյանը պաշտոնանկ արվեց, իսկ նրան փոխարինում է Հովհաննես Քոչարյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---