Կարեն Բեկարյան. Ղարաբաղյան հարցի համար ավելի կարևոր է Շոտլանդիայի անկախացման գործընթացը, քան դրա արդյունքը![]() 22 փետրվարի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի համար ավելի կարևոր է Շոտլանդիայի կողմից անկախություն ձեռք բերելու գործընթացը, քան դրա արդյունքը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեկարյանը: Նա նշել է, որ նա Շոտլանդիայի կողմից անկախություն ձեռք բերելու գործընթացը, որը հիմա իրականացնում է Շոտլանդիայի իշխող կուսակցությունը, անցկացվում է միմյանց նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի մթնոլորտում: Նրա խոսքով, անկախության համար պայքարում իշխող կուսակցության դրդապատճառներից մեկն այն է, որ «մենք հնագույն եվրոպական ժողովուրդներից ենք, և մենք վաստակել ենք անկախ պատմություն ունենալու իրավունքը: Մենք ունեցել ենք անկախ պետություն՝ պետք է վերականգնենք անկախ պետությունը»: Բեկարյանը նշել է, որ այդ գործընթացի երկու կողմերից ոչ մեկի մոտ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունների և Շոտլանդիայի Ազգային կուսակցության, կասկած չկա, որ նրանցից ինչ-որ մեկը կարող է չճանաչել հանրաքվեի արդյունքները: Դրա հետ կապված Բեկարյանը նշել է, որ եթե առաջ Ադրբեջանում կարծիքներ էին հնչում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային պետք է փոխարինել Մեծ Բրիտանիայով, ապա հիմա խոսում են Գերմանիայի թեկնածության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |