Թումո Ռոբոտիքս դասընթացի թիմերը ներկայացրեցին իրենց նախագծած LEGO ռոբոտներին![]() 22 փետրվարի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Թումո Ռոբոտիքս դասընթացի մասնակիցները ներկայացրեցին իրենց պատրաստած ռոբոտները։ Թումո Ռոբոտիքս երկշաբաթյա դասընթացն անցկացվել է Թումո կենտրոնում փերվարի 10-ից 22-ը։ Մասնակիցները 12-18 տարեկան 60 պատանիներ էին։ Դասընթացի ընթացքում նրաք սովորել են նախագծել և ծրագրավորել ռոբոտներ։ Մասնակիցներին դասավանդել է Իսպանիայից ժամանած, մասնագիտությամբ ճարտարապետ Ջուզեպ Ֆարգասը։ Լրագրողների հետ հարցազրույցում նա բարձր գնահատեց հայ պատանիների հետաքրքրությունը ռոբոտաշինության նկատմամբ. «Սովորաբար ես դասավանդում եմ պատանիներին։ Ես տպավորված եմ, Հայաստանում պատանիները 12 օրում սովորեցին իմ 1 տարվա ծրագիրը և շատ արագ պարտաստեցին ռոբոտները։ Նրանց սերը և ձիրքը մեծ էր ռոբոտաշինության նկատմամբ։ Նույնիսկ կիրակի օրերին էին աշխատում»։ Դասընթացի ավարտին թիմերի բաժանված մասնակիցները պատրաստել են իրենց սեփական գծին հետևող ռոբոտները։ Բոլոր ռոբոտները պատրաստված էին LEGO-ներից և ծրագրավորված LEGO Mindstorms NXT-G գրաֆիկական լեզվով։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |