ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

PanARMENIAN.Net - Այսօր Վաշինգտոնում, Համաշխարհային բանկի կենտրոնակայանում իր աշխատանքն է սկսում «Հայաստան. կայուն զարգացման եւ տնտեսական աճի հիմնախնդիրներ» խորագրով երկրորդ միջազգային կոնֆերանսը: Ինչպես հաղորդել են Տնտեսական հետազոտությունների միջազգային խմբի Հայաստանի ներկայացուցչությունում, համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ արտերկրի տեսաբաններն ու պրակտիկները կքննարկեն Հայաստանի սոցիալական եւ տնտեսական զարգացման հարցեր: Կոնֆերանսի նպատակներից մեկն է` գիտական եւ գործնական բազայի ստեղծումը տնտեսության եւ պետական կառավարման ոլորտներում Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդ հետազոտողների մասնագիտական հետագա զարգացման համար: Կոնֆերանսին մասնակցելու հայտ է ներկայացվել հայ եւ օտարերկրյա փորձագետների շուրջ 50 աշխատանքների համար: Քննարկման հիմնական թեմաները կլինեն միջազգային առեւտրի, կապիտալի շուկայի, ֆինանսական եւ հարկային քաղաքականության, պետական կառավարման, փոքր բիզնեսի զարգացման, առողջապահության եւ սոցիալական ապահովման հիմնախնդիրները, ինչպես նաեւ Հայաստանի եւ սփյուռքի հարաբերությունները: Ակնկալվում է, որ կոնֆերանսին կմասնակցեն ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներ, հայտնի գիտնականներ: Առաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 2003 թվականի հունվարին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---