Հայաստանում Իրանի դեսպանը Ղարաբաղի մասին. Գլխավորը խաղաղությունը պահպանելն է

Հայաստանում Իրանի դեսպանը Ղարաբաղի մասին. Գլխավորը խաղաղությունը պահպանելն է

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունում Իրանի դիրքորոշումը ամենաչեզոքն ու հավասարակշռվածն էր»,-հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը ելույթ ունենալով ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցում Իրանի դիրքորոշմանը` դեսպանը նկատել է. «Գլխավորը խաղաղությունը պահպանելն է, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որտեղ այն կարող է շուտ բռնկվել, ինչպես որ ռուս-վրացական հակամարտության դեպքում»:

2008թ օգոստոսի 8-ին վրացական զորքերը գրոհել են Հարավային Օսեթիայի վրա: Ռուսաստանը, պաշտպանելով Հարավային Օսեթիայի բնակիչներին, զորքերը մտցրել էր հանրապետություն և 5-օրյա ռազմական գործողություններից հետո վրացի զինծառայողներին դուրս մղել տարածաշրջանից:

2008թ վերջին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և անկախ ճանաչված հանրապետությունները հայտարարել օկկուպացված տարածքներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---