Google 2012-ին հավանաբար կարտադրի Nexus պլանշետ

Google 2012-ին հավանաբար կարտադրի Nexus պլանշետ

PanARMENIAN.Net - Google ընկերությունը 2012-ին հավանաբար կթողարկի սեփական ապրանքանիշի պլանշետային համակարգիչ։ Այս մասին հաղորդում է CNET-ը՝ հղելով վերլուծաբան Ռիչարդ Շիմին։

Ըստ վերլուծաբանի, Google-ի պլանշետն ունենալու է 7 դյույմ անկյունագծով էկրան և արտադրությունը մեկնարկելու է ապրիլին։ Պլանշետների առաջին շարքը կթողարկվի մոտ 2 միլիոն քանակությամբ։ Իսկ թե ով է լինելու արտադրողը՝ Google-ը, թե մեկ այլ գործընկեր դեռ հայտնի չէ։

Պետք է նշել, որ Google-ի պլանշետի ստեղծման մասին լուրեր համացանցում հայտնվել էին դեռևս 2011-ի դեկտեմբերից։ Ընկերության տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Շմիդտը հայտնել էր իտալական պարբերականին, որ Google-ը ցանկացնում է պլանշետների շուկա մուտք գործել բարձրորակ արտադրանքով։

Դե իսկ 2012-ի հունվարին թայվանական DigiTimes –ը գրել էր, որ Google-ն աշխատում է պլանշետի ստեղծման շուրջ և իբրև թե այն արժենալու է 199 դոլար։

Վերլուծաբանները չեն բացառում նաև, որ Google-ի ապագա պլանշետը կկրի Nexus անվանումը, ինչպես իր սմարթֆոնների շարքը՝ արտադրված Samsung-ի հետ համատեղ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---