Nissan-ը ետ է կանչում 250 000 ավտոմեքենաներ շարժիչում խոտանի պատճառով

Nissan-ը ետ է կանչում 250 000 ավտոմեքենաներ շարժիչում խոտանի պատճառով

PanARMENIAN.Net - Nissan ավտոարտադրողը ողջ աշխարհում ետ է կանչում 250 000 ավտոմեքենաները: Դրանց մեջ մտնում են Մեծ Բրիտանիայում թողարկված Juke կրոսսովերները, Չինաստանում արտադրված Tiida հետչբեքերը, Հնդկաստանում արտադրված Micra հետչբեքերը և ճապոնիայում արտադրված 3 մոդելներ՝ Serena, Infiniti M և QX, հաղորդում է autonews.ru-ն:

Այդ բոլոր մոդելները ստացել են վառելիքի անմիջական ներմղումով շարժիչներ, որոնցում կարող է նկատվել խոտան: Խոտանի հավանականությամբ ավտոմեքենաների արտադրությունը սկսվել է 2009-ի օգոստոսին և շարունակվել մինչև 2012-ի հունվարը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---