«168 ժամ». Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարն առաջիկայում անդամագրվելու է ՀՀԿ-ին

«168 ժամ». Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարն առաջիկայում անդամագրվելու է ՀՀԿ-ին

PanARMENIAN.Net - «168 ժամի» տեղեկություններով՝ ԲՀԿ անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մխիթար Մնացականյանն առաջիկայում անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու, կամ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու համար:

Թերթը չի բացառում, որ նա կարող է փոխարինել Երևանի Էրեբունի համայնքն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արմեն Պուրտոյանին, ով, ըստ նույն աղբյուրների, այլևս ոչ մեծամասնական ընտրակարգով է առաջադրվելու, ոչ էլ ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ցուցակում:  

 Ուշագրավ
---