Մոսկվայի իշխանությունները թույլ չեն տվել ադրբեջանցիներին ՀՀ դեսպանատան առջև պիկետ անցկացնել

Մոսկվայի իշխանությունները թույլ չեն տվել ադրբեջանցիներին ՀՀ դեսպանատան առջև պիկետ անցկացնել

PanARMENIAN.Net - Մոսկվա քաղաքի կենտրոնական վարչական շրջանի պրեֆեկտուրան չի թույլատրել ադրբեջանցի երիտասարդներին պիկետ անցկացնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան առջև` կապված, այսպես կոչված, «խոջալուի ցեղասպանության» 20-ամյակի հետ:

Ինչպես հայտնում է SalamNews-ը, տվյալ ակցիայի իրականացման առաջին մտադրության մասին հայտնի է դարձել դեռևս փետրվարի 14-ին: Մերժման մասին ստորագրված փաստաթուղթը կազմակերպիչներին է փոխանցվել փետրվարի 17-ին, չնայած որ այն թվագրված է եղել փետրվարի 15-ով: Մերժումը պատճառաբանվում է նրանով, որ «միջոցառման անցկացման նպատակը չի համապատասխանում ՌԴ «հավաքների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և պիկետների մասին» դաշնային օրենքին: Մոսկովյան իշխանությունները մերժել են նաև Հայաստանի դեսպանատան առջև պիկետի անցկացման ադրբեջանցիների երկրորդ հայտը:

Կազմակերպիչները մտադիր են դիմել դատարան` պրեֆեկտուրայի անօրինական գործողությունների վերաբերյալ, և պահանջել բարոյական և նյութական վնասի փոխհատուցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---