Էրեբունի վարչական շրջանը վաղը մասնակիորեն կջրազրկվի

Էրեբունի վարչական շրջանը վաղը մասնակիորեն կջրազրկվի

PanARMENIAN.Net - «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, փետրվարի 29-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 1-ը ժամը 09.00-ը կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի և նրանց հարակից ձեռնարկությունների ու տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---