Այսօր երեկոյան Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կորոշի Ցեղասպանության մասին օրինագծի ճակատագիրը

Այսօր երեկոյան Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կորոշի Ցեղասպանության մասին օրինագծի ճակատագիրը

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Փարիզի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին) Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կորոշի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ճակատագիրը: Այդ մասին հայտնել է «Nouvelles d`Arménie»-ն:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

Նախագահ Սարկոզին խոստացել է նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական խորհրդի որոշումը բացասական լինի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---