Ստեփանակերտում նշել են ռուսական «մասլենիցան»

Ստեփանակերտում նշել են ռուսական «մասլենիցան»

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան արվեստների դպրոցում ֆիզ-մաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են բեմականացում` նվիրված ձմռան ավարտին: Միջոցառմանը կարողացել են մասնակցել բոլոր ցանկացողները:

«Դպրոցի միակ ռուսական դասարանի դասղեկը Լյուդմիլա Գասպարյանը (Կլոչկո) մեր ռուսական համայնքի անդամ է և միշտ ուրախացնում է մեզ թատերականացված ներկայացումներով»,-պատմում է «Լեռնային Ղարաբաղի ռուս համայնք» ՀԿ-ի ղեկավար Գալինա Սոմովան:

Միջոցառման կազմակերպիչները կազմակերպել են մրցույթներ, որոնց մասնակցել կարող էին նաև մեծահասակները և երեխաները: Ամենահամեղը բլիթների մրցույթն էր: Որպեսզի մասնակիցների կուտակումներ չառաջանային, հայտարարվել էր զոքանչների մրցույթ, որի ընթացքում յուրաքանչյուրն իր բլիթները զարդարել էր թթվասերով և ներկայացրել համապատասխան ռուսական երգերի ուղեկցությամբ: Բլիթները գնահատել է ամենաանշահախնդիր ժյուրին:

Գալինա Սոմովայի կարծիքով ամենավառ մրցույթը «ձնագնդիկների» մրցույթն էր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---