Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստացել է վերսկսել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստացել է վերսկսել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը

PanARMENIAN.Net - Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդը խոստացել է վերսկսել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը, եթե ինքն ընտրվի նախագահ: Այս մասին հայտնում է «TF1» հեռուստաալիքը: Ըստ նրա, առաջարկված օրենքի ընդունման ժամանակահատվածն անհաջող էր և դա չպետք է արվեր նախագահության վերջին շրջանում: «Ամեն դեպքում, պետք է վերսկսել այդ գործընթացը, և ես ինձ վրա եմ վերցնում գործը մինչև վերջ հասցնելու պարտավորությունը»,-ասել է ֆրանսիացի պատգամավորը:

Իր հերթին UMP անդամ, Ֆրանսիա-Իսրայել բարեկամական խմբի նախագահ Կլոդ Գոասգենը իր ափսոսանքն է հայտնել Խորհրդի որոշման վերաբերյալ, ընդգծելով, որ մտավախություն ունի, որ հարձակման կենթարկվի նաև Հոլոքոսթի մասին Գեյսոյի օրենքը և ժխտման տեսանկյունից կխոսվի այն ամենը, ինչ ցանկանում են:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին է ընդունել այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---