Ֆրանսիայի արդարադատության նախարարությանը հանձնարարվել է պատրաստել Ցեղասպանության մասին օրինագծի նոր տեքստը

Ֆրանսիայի արդարադատության նախարարությանը հանձնարարվել է պատրաստել Ցեղասպանության մասին օրինագծի նոր տեքստը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արդարադատության նախարարությանը հանձնարարվել է պատրաստել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նոր տեքստը, հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի գրաքննությունը: Այդ մասին հայտարարել է նախարարության ներկայացուցիչը: Ինչպես հայտնում է France-Presse-ը, նախարարության ներկայացուցիչ Բրյունո Բադրեն հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հանձնարարությամբ երկրի արդարադատության նախարարությունը կվերլուծի Սահմանադրական խորհրդի որոշումն ու նոր տեքստ կնախապատրաստի սահմանադրական ու եվրոպական պահանջներին համաձայն: «Վերլուծության արդյունքում կհստակեցվեն ժամկետները»,-հավելել է նա:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---