ՊՈԼՍԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ԹՈՒՐՔԻՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

PanARMENIAN.Net - Պոլսի եւ համայն Թուրքիո հայոց պատրիարք Մեսրոպ արք.Մութաֆյանը ճանապարհային վթարի է ենթարկվել: Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, պատահարը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Անթալիա մեկնելիս ծովափնյա Սաքլըքենթ քաղաքի մոտակայքում: Վթարը տեղի է ունեցել միկրոավտոբուսի արգելակների խափանման պատճառով, որում արքեպիսկոպոսից բացի եղել են պատրիարքարանի 12 աշխատակից: Վթարի հետեւանքով պատրիարքը մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է տեղի հիվանդանոց:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---