«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է դրամական փոխանցումների նոր հնարավորություններ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է դրամական փոխանցումների նոր հնարավորություններ

PanARMENIAN.Net - «TEMPO» ծառայությունը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ բոլոր դրամական փոխանցումների համակարգերի հաճախորդներին ընձեռում է լրացուցիչ հնարավորություն ստանալ դրամական փոխանցումներ առանց բանկ այցելելու, ինչպես նաև ստանալ օվերդրաֆտ` անկախ փոխանցման հաճախականությունից ու գումարի չափից, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Նոր ծառայությունը թույլ է տալիս փոխանցել ստացված գումարը Visa Electron կամ MasterCard Maestro բանկային քարտերին` գործառնական օրվա ընթացքում բանկ կատարած հեռախոսազանգի միջոցով: Գումարը քարտի վրա փոխանցելու համար փոխանցող անձը պարտավորվում է զանգահարել 8202 կարճ համարին (լրացուցիչ համարներ`140,143,146), հայտնել օպերատորին իր գաղտնաբառը, հաճախորդի կոդը և փոխանցման կոդը: Մինչև գործառնական օրվա ժամը 17:00-ը ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա միևնույն աշխատանքային օրը: Գործառնական օրվա ժամը 17:00-ից հետո ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա հաջորդ աշխատանքային օրը: Քարտի միջոցով փոխանցվող գումարը կարելի է ստանալ ցանկացած կանխիկացման կետում, կամ իրականացնել ցանկացած տիպի անկանխիկ գործառնություններ:

Քարտը կարելի է ձևակերպել ինչպես բանկի գլխամասային գրասենյակում, այնպես էլ ցանկացած մասնաճյուղում: Քարտի տրամադրումն և սպասարկումը անվճար է: Քարտը բացվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով` 2 տարի ժամկետով: Ստացվող դրամական փոխանցման գումարի փոխարկումն իրականացվում է բանկի կողմից սահմանված հատուկ փոխարժեքով:

Օվերդրաֆտը կարող է տրամադրվել բոլոր այն հաճախորդներին, ովքեր դրամական փոխանցումներ ստանալու համար օգտվել են «TEMPO» ծառայությունից և չորս ամսվա ընթացքում ստացել են առնվազն երեք դրամական փոխանցում` անկախ գումարի չափից: Օվերդրաֆտի արժույթը համապատասխանում է քարտի արժույթին: Օվերդրաֆտի տոկոսադրույքը կազմում է տարեկան 20%, տոկոսագումարները հաշվարկվում են միայն օվերդրաֆտի փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի սպասարկումն անվճար է: «TEMPO» ծառայությունը նաև հնարավորություն է ընձեռում ավելացնել օվերդրաֆտի գումարը` տարվա ընթացքում դրամական փոխանցումների համակարգերով իրականացված գործարքների քանակի ավելացման դեպքում, ինչպես նաև օգտվել բանկի կողմից սահմանված արտոնյալ սպասարկման պայմաններից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---