Դպրոցականներն այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

PanARMENIAN.Net - Մարտի 1-ից վերսկսվել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտների մշակութային օջախներ անվճար այցելության ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այսօր Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և Երևանի քաղաքի պատմության թանգարան այցելած դպրոցականները շրջել են ցուցասրահներով, ծանոթացել մայրաքաղաքի հիմնադրման և զարգացման պատմությանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը նշել է, որ, հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում կազմակերպված այցելությունների դրական արձագանքը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս տարի նույնպես շարունակել ծրագիրը և քայլեր ձեռնարկել այն մշտական դարձնելու ուղղությամբ:

Թանգարանային էքսկուրսիայի շրջանակում երեխաները մասնակցել են խաղ-մրցույթի: Ստացած նոր տեղեկությունների և գիտելիքների շնորհիվ աշակերտները թանգարանից հեռացել են փոքրիկ հուշանվերներով և կրկին վերադառնալու ակնկալիքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---