ՀԱԿ-ի ընտրացուցակը կկազմի անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1 մարտի 2012 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Ինչպես մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հայտնել է Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, Կոնգրեսը որոշում է կայացրել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը դնել իր վրա, «իհարկե, հաշվի առնելով ՀԱԿ-ի քաղխորհրդում քննարկված չափորոշիչներն ու առաջարկները»: Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է հաղթահարել ժողովրդի մեջ արմատացած հոգեբանական բարդույթը, որ նախագահական ընտրությունները խորհրդարանականից կարևոր են: «Հասարակությանը համոզիչ կերպով պետք է բացատրել խորհրդարանական ընտրությունների կարևորությունը` դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար: Հաղթելով խորհրդարանական ընտրություններում` ժողովուրդն անհամեմատ կհեշտացնի իր հաղթանակը նախագահական ընտրություններում»,- ընդգծել է նա: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012թ. մայիսի 6-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |