Սերգեյ Շաքարյանց. Ինչո՞ւ մեր քաղաքական շրջանակները չեն արձագանքում Ադրբեջանի սպառազինմանը

Սերգեյ Շաքարյանց. Ինչո՞ւ մեր քաղաքական շրջանակները չեն արձագանքում Ադրբեջանի սպառազինմանը

PanARMENIAN.Net - «Հայաստանը պետք է շատ զգոն լինի: Ադրբեջանը ռազմական դաշինք է կնքել Իսրայելի հետ, իսկ դա ինչպես ուղղակի, այպես էլ անուղղակի կերպով վերաբերում է մեզ: Եվ կարևոր չէ, թե ում դեմ է ուղղվելու այդ զենքը՝ Իրանի թե ազգային փոքրամասնությունների: Մենք երաշխիք չունենք, որ վաղը այդ զենքը չի ուղղվի Հայաստանի դեմ»,-հայտարարել է Երևանում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Մենք կարևոր պահ ենք բաց թողնում: Եթե Ադրբեջանը մտադիր է զենքն Իրանի դեմ, ամեն դեպքում դա չի բխում մեր ազգային շահերից, ավելին սպառնում է մեր պետական սահմաններին»,-ասել է քաղաքագետը:

Շաքարյանցը մտահոգություն է հայտնել, որ հայկական քաղաքական շրջանակները չեն արձագանքում այն փաստին, որ նրանց հիմնական հակառակորդը ակտիվորեն սպառազինվում է, ավելին, շարունակում են հուսալ, որ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծում կստանա՝ հավելելով, որ հայկական կողմը ևս պետք է զինվի, ցույց տալու համար թշնամուն, որ «մենք էլ անզոր չենք ու կարող ենք հակահարված տալ»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---