Տեղումները դադարել են, բայց մի շարք ճանապարհներ դեռ փակ են ու դժվարանցանելի

Տեղումները դադարել են, բայց մի շարք ճանապարհներ դեռ փակ են ու դժվարանցանելի

PanARMENIAN.Net - Մարտի 5-ի` ժամը 17.30-ի դրությամբ` հանրապետության տարածքում տեղումները դադարել են: Միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:

Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գորիս-Սիսիան և Աշոցք-Բավրա ավտոճանապարհները: Դժվարանցանելի են նաև Ոսկետափ-Վեդի-Լանջառ ավտոճանապարհի Լուսաշող-Լանջառ հատվածը և Արագյուղ-Բուժական ճանապարհահատվածը: Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---