Ուսանողները կծանոթանան կենսաթոշակային համակարգի մանրամասներին

Ուսանողները կծանոթանան կենսաթոշակային համակարգի  մանրամասներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը»` «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք Հայաստանի Հանրապետության բուհերի ուսանողների համար: Այն նպատակ ունի երիտասարդներին, որպես ապագա համակարգի շահառուներ, ծանոթացնելու բարեփոխումների, մասնավորապես պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչների մանրամասներին:

Առաջին դասախոսությունը տեղի կունենա Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գրադարանի դահլիճում` մարտի 6-ին, ժամը 14:00, բանախոս` ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան:

Մարտ և ապրիլ ամիսների ընթացքում նախատեսվում է դասախոսություններ կազմակերպել հանրապետության առաջատար 5 բուհերում` 800 ուսանողի մասնակցությամբ: Նույն ծրագրի շրջանակներում հայտարարվել է նաև ռեֆերատների մրցույթ`բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար: Սա ևս կոչված է ուսանողների շրջանում բարձրացնելու կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հետաքրքրությունը և խթանելու գիտելիքների ձեռքբերումը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---