Samsung-ը հետաքրքրված է Windows Phone օպերացիոն համակարգով

Samsung-ը հետաքրքրված է Windows Phone օպերացիոն համակարգով

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը հավանություն է տալիս մեկ հիմնական հարթակ բոլորո սարքերի համար գաղափարին։

Ընկերությունը հաստատել է, որ արտադրելու է սմարթֆոններ՝ աշխատող Windows Phone 8 օպերացիոն համակարգով։

Techradar.com հրատարակությունը հղում է Samsung-ի արտադրանքների ղեկավար Մեթ Բրամի խոսքը. «Մենք կարծում ենք, որ Windows 8-ն այն հարթակն է, որը ծածկում է ամեն ինչ՝ պլանշետներից, նոթբուքերից մինչև սմարթֆոններ։ Եվ դա հիանալի է»։

Հիշենք, որ Windows Phone 7,5-ը Microsoft-ը թողարկեց անցյալ տարի և կնքեց սմարթֆոն արտադրող Nokia-ի հետ պայմանագիր, ըստ որի Nokia-ի սմարթֆոնների հիմնական օպերացիոն համակարգը լինելու է Windows Phone-ը։ Եվ այդպես Nokia-ն ստեղծեց Lumia սմարթֆոնների շարքը, որոնք դարձան Windows Phone-ով աշխատող ամենավաճառվող սմարթֆոնները։

Ինչպես սպասվում է, Windows Phone 8 տարբերակը թողարկվելու է այս տարի և կոչվելու է Apollo։

Պետք է նշել նաև, որ Microsoft –ը նոր է թողարկել է Windows 8 օպերացիոն համակարգը, որը համատեղելի է թե՛ պլանշետների հետ և թե՛ համակարգիչների։ Ինչը խոսում է այն մասին, որ այն հնարավոր կլինի ինտեգրել սմարթֆոններին և անգամ Xbox 360-ի։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---