Արցախում պատրաստվում են Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին

Արցախում պատրաստվում են Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ:

Հատուկ ուշադրության կենտրոնում էր մեր հանրապետությունում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր: Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել տոնակատարության կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամները:

Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է մանրամասն մշակել բոլոր նախատեսված միջոցառումները եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---