Մահացել է օսկարակիր կոմպոզիտոր Ռոբերտ Շերմանը

Մահացել է օսկարակիր կոմպոզիտոր Ռոբերտ Շերմանը

PanARMENIAN.Net - 86 տարեկանում մահացել է ամերիկացի կոմպոզիտոր Ռոբերտ Շերմանը, ով «Օսկար» է ստացել «Մերի Փոպինս» և «Այս փոքրիկ աշխարհը» դիսնեյյան ֆիլմերի համար, հաղորդում է Ինտերֆաքսը՝ մեջբերելով ամերիկյան ԶԼՄ-ները:

Շերման եղբայրներն այնպիսի հայտնի մուլտֆիլմերի երգերի հեղինակ են, ինչպիսիք են «Ջունգլիների գիրքը», «Վիննի Թուխի արկածները» և «Մերի Փոպինս», «Կոշիկը և վարդը» երաժշտական ֆիլմերը:

Ռոբերտ Շերմանը ընդգրկված է այսպես կոչված «Դիսնեյի լեգենդներ» ցուցակում, մարդկանց, ովքեր զգալի ավանդ են ունեցել The Walt Disney Company զարգացման մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---