Նյու Յորքում և Դուբլինում LulzSec-ի և Anonymous-ի անդամներ են ձերբակալվել

Նյու Յորքում և Դուբլինում LulzSec-ի և Anonymous-ի անդամներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - Նյու Յորքի (ԱՄՆ) և Դուբլինի (Իռլանդիա) ոստիկանությունը երեքշաբթի օրը ձերբակալել է մի քանի հոգու, որոնց կասկածում է LulzSec և Anonymous հայտնի հաքերային խմբավորումներին հանցակից լինելու մեջ, երեքշաբթի օրը հաղորդում է Agence France-Presse-ը:

Ինչպես նշել է ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ, Նյու Յորքում ձերբակալված հինգ հոգուն մեղադրանքներ են առաջադրվել: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Իռլանդիայի ոստիկանությունն իր հերթին ձերբակալել է Anonymous-ի հետ բարեկամական LulzSec խմբավորման մասնակիցների, որոնք հայտնի են WikiLeaks բացահայտող ռեսուրսի «հակառակորդների» կայքերի վրա իրենց հարձակումներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---